ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի կողմից արձանագրած մի շարք ընտրախախտումներ
/20.00 դրությամբ/
Առավոտյան Դավթաշենի 5/14 և 5/15 ընտրատեղամասերում /Ա.Նավասարդյանի անվան դպրոց/ թիվ 30 համարի երթուղային տաքսիներով քաղաքացիներին բերում էին քվեարկելու:
Առավոտյան “Գումի շուկա” էին բերվում գյուղացիներ, որոնց տրվում էր 9-րդ ձև, այնուհետեւ այդ մարդկանց ուղարկում էին 10/11, 10/17 և 10/05 ընտրատեղամասեր, մտցնում էին լրացուցիչ ցուցակներ, եւ նրանք քվեարկում էին Ս.Սարգսյանի օգտին:
11/09 և 11/10 ընտրատեղամասերի մոտ երկու եղբայր գումար էին բաժանում, որոնցից մեկի անունը Հարութ է: Տեղեկությունը ստացվել է 10:50:
13/08 և 13/06 ընտրատեղամասերում կուտակումներ են նկատվում և կատարվում է Սերժ Սարգսյանի բացահայտ քարոզչություն: Տեղեկությունը ստացվել 10:00:
Ազգային անվտանգության մեկուսարանում ընտրությունը ավարտվել է ժ. 10.00, իսկ արձանագրությունը կազմվել է 20:30-ով: Տեղեկությունը ստացվել է 10:10:
12/06 ընտրատեղամասում, քվեախցիկում քվեարկողը ամբողջովին տեսանելի է, հանձնաժողովի անդամներից մեկը անընդհատ շրջում է քվեարկողների կողքով:
Տեղեկությունը ստացվել է 09:00-ին:
8/08 ընտրատեղամասում Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին փող է բաժանում Սերժ Սարգսյանին ընտրելու համար:
11:00: Այստեղ մի մարդ առանց անձնագրի քվերակել է մի քանի անգամ:
28/06 ընտրատեղամասում ժամը 11:01 դաժան ծեծի են ենթարկվել Լ.Տեր-Պետրոսյանի լիազորված անձինք Երջանիկ Աբգարյանը, Ռուբեն Միրումյանը, Համբարձում Եղիազարյանը և Գուրգեն Եղիազարյանը:
11:00-11:30 սահմաններում Խաչատուր Սուքիասյանի տան առջև հավաքված ոստիկանները ծեծի են ենթարկել Ա1+ հեռուստաընկերության օպերատոր Հովսեփ Հովսեփյանին և բռնագրավել նրա տեսախցիկի տեսաերիզը:
«Հայէլեկտրոե գործարանում այսօր առավոտյան բաժանում էին պարգևավճարներ աշխատողներին որպես ընտրակաշառք, գոմարներ էին բաժանվում նույնիսկ այն աշխատողներին, որոնք այլևս չեն աշխատում:
Գյումրի քաղաքում 33/75 ընտրատեղամասում թիվ 10 դպրոցում գումար էին բաժանում “թիվ 8 թեկնածուին” ընտրելու համար:
Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/04 տեղամասի ընտրախցում դրված են 2 գույնի գրիչներ`կապույտ և կարմիր:
Ավան համայնքում տաքսի ծառայությունների մեքենաները ցուցակներով մարդկանց տարել են ընտրատեղամասեր: Տեր-Պետրոսյանի շտաբին հաջողվել է ձեռք բերել այդ ցուցակներից մեկը, որտեղ նշված են ընտրողները, դիմացը դրվաց են + կամ -:
Դրանից հետո անհայտ անձինք ներխուժել են Լ. Տեր-Պետրոսյանի Ավանի շտաբ` փորձելով ետ վերցնել ցուցակը, ինչը իրենց չի հաջողվել: Լ. Տեր-Պետրոսյանի շտաբը ահազանգել է ոստիկանություն, ժամը 11.50-ի սահմաններում ոստիկանությունը դեպքի վայրում էր:
Քանաքեռ-Զեյթունի 3/25 ընտրատեղամասում 190 մանկապարտեզում մասսայական բերման են ենթարկվում ընտրողները, թիվ 19 երթուղով համարները 1919տ, 1450տ: Նույն ընտրատեղամասում մարդիկ են գալիս արդեն կնքված անձնագրերով:
3/14 տեղամասում /136 դպրոց/ քվեաթերթիկներով ծրարները լցվում էին արկղի մեջ:
7/21 ընտրատեղամասում /92 դպրոց/ երթուղային տաքսիյով մարդկանց բերում էին քվերակության
Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/08 ընտրատեղամասում 15 չլրացված քվեաթերթիկներ առանց ծրարների անհետացել են:
Սիլիկյան թաղամասի 7/31 և 7/32 ընտրատեղամասերի մոտ մարդկանց կուտակումներ են առաջացել այն պատճառով, որ մարդկանց են տեղափոխում երթուղային տաքսիներով:
Ք. Էջմիածին թիվ 19/17 ընտրատեղամասում զինվորական Գալստյան Ալբերտի մոտ /1982թ. ծնված/ եղել է մի տրցակ զինվորական գրքույկներ: Երբ Լ.Տեր-Պետրոսյանի վստահված անձը ցանկացել է ստուգել դրանք, հանձնաժողովի նախագահը փորձել է ճնշում գործադրել վստահված անձի վրա /զորամաս Ս ՈՒ 029696/:
Էրեբունու գրեթե բոլոր տեղամասերում առկա են 15-ից ավելի մարդիկ, ընտրատեղամասերի դիմաց կուտակումներ են, վստահված անձանց դրսի մարդիկ սպառնում են, հանձնաժողովի նախագահները ոչ մի արձանագրություն չեն արձանագրում: Վարդաշենում և Նուբարաշենում ընտրատարածք են բերվել հոգեկան հիվանդներ, որոնք քվեախցիկ էին մտնում մի քանի հոգով:
6/11 ընտրատեղամաս մարդկանց բերում են երթուղային տաքսիներով և քվեախցիկ են մոտենում մեկից ավելի մարդիկ` պատճառաբանելով իբր լավ չեն տեսնում, սակայն ընտրողների մեծամասնությունը երիտասարդներ են:
12/22 ընտրատեղամասում առավոտյան չհրկիզվող պահարանը բացվելուց հետո պարզվել է, որ կնիքը գտնվում է թաց վիճակում:
7/27 ընտրատեղամասում քվեարկությունը գաղտնի չէ, որովհետև տեղի թաղային հեղինակությունները հսկում քվեարկությունը քվեախցիկների մոտ: Նաև որոշ զինվորականներ քվեարկել են և անձնագրերով, և զինվորական գրքույկներով: Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձիք փորձել են միջամտել, բայց հանձնաժողովի նախագահը չի արձանագրել արձանագրության մատյանում:
Նոր Նորքի 9-րդ զանգվածում մարդկանց ավտոբուսներով էին բերում թիվ 2/33 և 2/34 ընտրատեղամասեր: Հանձնաժողովի գրեթե բոլոր անդամները ենթարկվում են Սերժ Սարգսյանի վստահված անձ`Լյովա Սարգսյանին եւ սպառնում էին մեր վստահված անձանց:
5/33 ընտրատեղամասում մի քանի անձնավորություններ քվեատուփ են գցել մեկից ավելի քվեաթերթիկներ: Երբ Լ.Տեր-Պետրոսյանի վստահված անձը պահանջել է հանձնաժողովի նախագահից արձանագրություն կազմել ընտրատարածքում, վստահված անձին են մոտեցել անհայտ մարդիկ եւ սպառնացել նրան:
Արաբկիր համայնքի 5/20 ընտրատեղամասում ծեծի են ենթարկել Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ` Տիգրան Թաքգյոզյանին:
Ավան համայնքի 87 դպրոցում գտնվող 1/03 ընտրատարածքից 08 001 պետ. համարանիշներով Wolkwagen Tuareg մեքենայով առևանգել է Լ.Տեր_Պետրոսյանի վստահված անձ Արսեն Խանամիրյանին և դաժան ծեծի ենթարկվել “Հառսնաքար” ռեստորանային համալիրում:
Ավան համայնքի Չարենց թաղամասի 13 շենքի բնակիչներին 5 համարի երթուղային տաքսիներով (պետ. համարանիշները` 0049, 0053) մարդկանց տարել են ընտրատարածքներ:
Էրեբունու շրջանի 13/16 ընտրատարածքում ծեծի է ենթարկվել “Հայկական Ժամանակ” թերթի լրագրող Լուսինե Բարսեղյանը:
3/10 ընտրատեղամասում, երբ դիտորդները խախտում են նկատել և փորձել են արձանագրել, դիտորդներին ընտրատարածքից դուրս են հրավիրել:
14/11 ընտրատեղամասում տեղի են ունենում լրիվ բաց քվեարկություններ:
13/27 ընտրատեղամասում ոմն Աշոտ (մականունը` Փիղ) և նրա հետ ևս մի քանի հոգի երթուղային տաքսիներով մարդկանց բերում են ընտրատեղամաս, մարդկանց բացահայտ ընտրակաշառք են բաժանում:
Քանաքեռ-Զեյթուն համայնքի 3/14 և 3/18 ընտրատեղամասերում 11 OL 240 և 11 OL 424 պետհամարանիշներով մեքենաներից կաշառք էին բաժանում:
Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղում (ընտրատեղամաս 22/37) 50 հոգի հարբած վիճակում ներխուժել են ընտրատեղամաս, ծեծի ենթարկել 4 հանձնաժողովի անդամների, ապա նրանց դուրս տարել:
Մալաթիա-Սեբաստիայի 8/21 ընտրատեղամասում դաժան ծեծի է ենթարկվել Արման Մելիքյանի վստահված անձը` Պարգեւ Մնացականյանը, որը հիմա բուժում է ստանում “Մալաթիա” բժշկական կենտրոնում: Նույն ընտրատեղամասից ոստիկանություն է տարվել <<Ազատություն և ժողովրդավարություն>> հ/կ դիտորդական առաքելության դիտորդ Վարդան Սամսոնյանը:
Վերին Արտաշատ գյուղում (ընտրատեղամասեր 17/32 և 17/33) գյուղապետ Աշոտ Ղազարյանի և գյուղատնտես ոմն Կարոյի կոչով և սպառնալիքների ներքո տեղի է ունենում բաց քվեարկություն:
Աբովյանի 28/16 ընտրատեղամասում հանձնաժողովի ՕԵԿ անդամ Անահիտ Թամարյանը առավոտից պայքարում է լցոնումների դեմ, որի արդյունքում բռնի ուժով վերջինիս ընտրատեղամասից դուրս են շպրտել:
Աբովյանի 28/2 տեղամասում Լեվոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սիմակ Դավթյանին պատճառել են մարմնական ծանր վնասվածքներ և դուրս են գցել: Նույն տեղամասում նրան փորձել է փոխարինել Արարատ Ազարյանը, սակայն նրան թույլ չեն տվել:
Աբովյանի 28/6 ընտրատեղամասում Լեվոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուզաննա Մովսիսյանին առևանգել են և տարել անհայտ ուղղությամբ:
Աբովյանի 28/7 ընտրատեղամասում Լեվոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Լարիսա Թորոսյանին առևանգել են և ենթարկել ծեծի: Վերջինս համապատասխան ցուցմունք է տվել Աբովյանի ներքին գործերի բաժանմունքում:
Աբովյանի 28/10 տեղամասում Լեվոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Պողոս Բադալայանին սպառնացել են հաշվեհարդար տեսնել, եթե նա շարունակի արձանագրել ընտրախախտումները:
Աբովյանի 28/15 տեղամասում Լեվոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Դավիթ Դաբաղյանին ենթարկել են ծեծի:
Աբովյանի 28/6 ընտրատեղամասում <<Ազատություն և ժողովրդավարություն>> Հկ դիտորդ Կարինե Հովհաննիսյանին ահաբեկելով դուրս են բերել տեղամասից և այլևս թույլ չեն տվել շարունակել աշխատանքը:
Աբովյանի 28/16 տեղամասում <<Ազատություն և ժողովրդավարություն>> Հկ դիտորդ Վարուժան Մելիքյանին ՕԵԿ-ի վստահված անձի հետ կանչել են դուրս, այնուհետև կատարել լցոնումներ: Նույն տեղամասում Լեվոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Գրետա Խաչատրյանին ձեռքերը ոլորելով դուրս են տարել: Տեղամասում ամեն ինչ կատարվոմ է հանձնաժողովի նախագահ, թիվ 5 մանկապարտեզի վարիչ Արշալույս Գրիգորյանի զանգերով և ցուցումով: Նա է հրավիրում մարդկանց` վստահված անձանց ծեծելու և ահաբեկելու համար:
Այսօր ժամը 2-ի սահմաններում Մարալիկում Լեվոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետին տարել են ոստիկանություն և մի քանի ժամ պահել այնտեղ:
Արաբկիրում` 4/10 տեղամասում, հանձնաժողովի նախագահը քվեախցի մոտ բացահայտ հսկում էր քվեարկությունը:
Նոր Հաճնում` ՀՀԿ գրասենյակի մոտ, 17.00-ի սահմաններում, բաժանում են ընտրակաշառք 5000 դրամի չափով:
Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղում (39/16 տեղամաս) Մաթևոսյան ազգանունով մեկը 4-5 անգամ մասնակցել է քվեարկությանը: Եղել են նաև դեպքեր, երբ ընտրողի անձնագրում չի եղել գրանցման նշում: Լուրը հաղորդվել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբից 17:04:
Աբովյանում 99LO888, 09LU111 պետ.համարանիշի մեքենաներով շարունակաբար մարդիկ են բերվել 28/14 ընտրատեղամաս:
Աբովյանի 28/16 ընտրատեղամասում «Օրինաց Երկիրե ներկայացուցիչ Մարո Մինասյանին դուրս են հրավիրել, տարել այլ սենյակ, որոշ ժամանակ հետո հետ են բերել, և քվեատուփը լցված է եղել:
Շենգավիթ համայնքի 11/03, 11/04, 11/20, 11/21, 11/27, 11/28, 11/26, 11/31, 11/32, 11/01 ընտրատեղամասեր համընդհանուր բերման ենթարկված մարդկանց և գումարներ բաժանելու ֆոտո կադրեր կան: Վերը նշված տեղամասերում միջինը 60-70 մարդկանց կուտակումներ են եղել:
Ժամը 15.30-ի սահմաններում Երեւանի Արաբկիր համայնքի տարածքում 06US727 պետհամարանիշի Նիվա մակնիշի ավտոմեքենայով ինչ-որ մարդիկ իրականացնում են հրապարակային քարոզչություն Սերժ Սարգսյանի օգտին եւ մարդկանց տեղափոխում են տեղամասեր:
Ժամը 15.30-ի սահմաններում Երեւանի թիվ 5/24 տեղամասում 2851S պետհամարանիշով §Գազել¦ մակնիշի միկրոավտոբուսով ընտրողներ են տեղափոխում:
Տավուշի մարզի Կողբ համայնքի 40/05 տեղամաս որպես դիտորդ է ներկայացել Գևորգ Ենոքյանը:Պարզվել է, որ նա զինծառայող է, Կողբ համայնքում տեղակայված զինվորական գնդի հրամանատար է, ունի զինվորական գնդապետի կոչում:
Ժամը 16.00-ի սահմաններում Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի որոշ անձինք ծեծի են ենթարկել թիվ 11/10 ընտրական տեղամասում Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձին, միաժամանակ գողացել են նույն տեղամասի հանձնաժողովի դրոշմակնիքը:
Ժամը 16.20-ի սահմաններում Երևանի թիվ 7/04 և 7/05 տեղամասերում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ենթակաները ծեծի են ենթարկել Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց և դուրս են հանել տեղամասերից:
Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի գյուղապետ Կամո Սահակյանը հավաքել է գյուղի 250 ընտրողների անձնագրերը և հետ է վերադարձրել յուրաքանչյուրի մեջ դնելով 5000 դրամ, իսկ Հանքավանի գյուղապետ Ժիրայր Ավետիսյանը հավաքել է 230 անձնագիր և վերադարձրել է 5000-ական դրամներով:
Փետրվարի 18-ի լույս 19-ի գիշերը ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի Արագածոտնի մարզի նախընտրական շտաբի աշխատակիցները մասսայաբար ընտրակաշառքներ են բաժանել Արագածոտնի մարզի Ծիլքար , Ռիա Թազա, Մռավյան գյուղերում:
Երեւան քաղաքի թիվ 2/22 տեղամասում որպես դիտորդ հանդես է գալիս ռազմական ինստիտուտի շտաբի պետ Վարդան Հարությունյանը:
Առավոտյան 9. 30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Կենտրոնի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը ապօրինաբար ոստիկանություն բերման է ենթարկել Տեր-Պետրոսյանի քաղաքային շտաբի անդամ Վարդգես Սարգսյանին, որի մեքենայի վրա ամրացված է եղել եռագույն դրոշը:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակի թիվ 23/21 տեղամասում, որտեղ քվեարկում են հիմնականում զինվորականներ առավոտյան ժամը 10-ի դրությամբ անկացվում էր բաց քվեարկություն:
Գեղարքունիքի մարզի 23/24 տեղամասում քաղաքապետի ներկայությամբ բաց քվեարկություն է տեղի ունենում:
Արմավիր քաղաքի թիվ 21/05 տեղամասում առավոտյան ժամը 8-00-ի դրությամբ օգտագործված է եղել կնիքը: Կազմված է արձանագրություն, որի տակ ստորագրել են Արթուր Բաղդասարյանի, Արտաշես Գեղամյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք: Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է ստորագրել արձանագրությունը եւ գրանցել գրանցամատյանում: Տեր-Պետրոսյանի վստահված անձը փաստի առթիվ դիմել է դատախազությանը:
Տավուշի մարզի Դեբետավան գյուղի թիվ 40/16 տեղամասում, որը տեղակայված է եղել դպրոցի շենքում, առավոտյան չհրկիզվող պահարանը չի եղել տեղում: Քվեաթերթիկները եւ կնիքները չհրկիզվող պահարանով, որի փականի կնիքները բաց են եղել, առավոտյան բերվել են գյուղապետարանից: Կազմված է արձանագրություն վստահված անձանց կողմից, տեղյակ են պահվել դիտորդական առաքելության ներկայացուցիչները:
Երևանի Նոր Նորքի թիվ 2/6 տեղամասում, որը տեղակայված է թիվ 50 դպրոցում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցները խմբերով առավոտյան ժամը 10-ի մոտակայքում եկել են քվեարկության հանրապետական կուսակցության կարգախոսի դրոշներով:
Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Նոր Խաչակապ գյուղի թիվ 29/23 տեղամասում առավոտյան չհրկիզվող պահարանը տեղում չի եղել: Քվեաթերթիկները եւ կնիքները չհրկիզվող պահարանով, որի փականի կնիքները բաց են եղել, առավոտյան բերվել են գյուղապետարանից: Կազմված է արձանագրություն վստահված անձանց կողմից, տեղյակ են պահվել դիտորդական առաքելության ներկայացուցիչները:
Արարատի մարզի Արևաբույր, Մխչյան, Ծաղկաշեն գյուղերում գյուղապետերը գտնվում են ընտրական տեղամասերում և անցկացնում են բաց քվեարկություն: Վստահված անձինք կազմել են արձանագրություններ:
Կոտայքի մարզի 26/31 տեղամասում անցկացվում է բաց քվեարկություն:
Երևանի 07/19 տեղամասում հայտնաբերվել է կեղծ անձնագիր, Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձին բռնի կերպով չի թույլատրվել կազմել արձանագրություն և բռնագրավել անձնագիրը:
Երևանի 4/03 տեղամասում, որը տեղակայված Ադոնցի 11 հասցեում, զինվորներին բերել են ընտրատեղամասեր, դրսում անձնագրեր են բաժանել, որ մասնակցեն ընտրությունների:
Երևանի Նար-Դոսի անվան դպրոցում /10/11 ընտրատեղամաս/ ժամը 11.00-ի դրությամբ հանրապետական կուսակցության անդամները իրականացնում էին քարոզչություն:
Երևանի 191 դպրոցում տեղակայված 8/22 ընտրական տեղամասի մատյաններում հրապարակավ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար բաժանվում է ընտրակաշառք:
Երևանի Կենտրոն համայնքի 10/11 տեղամասում Գազել մակնիշի 16-26, 13-81 պետհամարանիշի մարդատար մեքենաներով մարդկանց տեղափոխում են քվեարկության:
ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՔՎԵԱԽՑԻԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԷԻՆ ՏԵՂԱԴՐՎԵԼ
Առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում Վանաձորի Տարոն թաղամասի բոլոր ընտրատեղամասերում տեղադրված են եղել օրենքով սահմանված կարգի խախտումով: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ժառանգություն կուսակցության ընտրությունների հասարակական վերահսկողության կենտրոնի պատասխանատու Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքով, դեպքի մասին տեղեկությունը ստացվել է «Ժառանգությունե կուսակցության տարածքային ստորաբաժանման ղեկավար Գառնիկ Սահակյանից: «Նրա ահազանգով Վանաձորի Հելսինկյան ընկերակցության ղեկավար Արթուր Սաքունցը և այլոք պարտադրել են հանձնաժողովի անդամներին կատարել օրենքի պահանջը և ապահովել գաղտնի քվեարկությունըե,- ավելացրեց նա:
Այսօր Էրեբունու թիվ 43 դպրոցում տեղակայված 13/16 տեղամասում ոստիկանության աչքի առջեւ ծեծի է ենթարկվել §Հայկական ժամանակ¦ օրաթերթի թղթակից Լուսինե Բարսեղյանը: Վերջինիս ընդամենը տեղեկացել է, որ մի խուրց քվեաթերթիկներ են փախցրել հանձնաժողովի նախագահի սենյակ եւ թաքցրել տեղում: Երբ Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչը եւ հանձնաժողովում §Ժառանգության¦ անդամ Արմեն Մարտիրոսյանը պահանջել են արձագնագրություն կազմել, հանձնաժողովի նախագահը չի կատարել, §ՀԺ¦-ի լրագրողը փորձել է հանձնաժողովի նախագահից ճշտել ինֆորմացիան:
Դրան ի պատասխան հանձնաժողովի նախագահ Վասիլ Աֆյանն ուղղակի ներս է հրավիրել ոստիկաններին, որնք փորձել են լրագրողին հեռացնել տեղամասից: Այդ ընթացքում լրագրողը շարունակել է կատարել իր մասնագիտական պարտքը, ինչի արդյունքում տեղամաս ներխուժած մի երիտասարդ նախ լուսանկարել է լրագրողին, ապա նաեւ նրա ձեռքից խլել ֆոտոապարատն ու ձայնագրիչը եւ սկսել ոտքերով եւ ձեռքերով հարվածել Լուսինե Բարսեղյանին: Այս ամենին ականատես են եղել եւ չեն խոչընդոտել ոստիկանները:
Հրազդանում տեղի են ունեցել զանգվածային ընտրակաշառք: 25/31 տեղամասի ներսում ոստիկաններ կային: Երբ լրագրողը հիշեցրել է, որ օրենքով թույլատրելի չէ: Ոստիկանները պատասխանել են, որ հանձնաժողովի նախագահն է ներս կանչել: Տեր-Պետրոսյանի վստահված անձին արձանագրություն կազմել չի հաջողվել:
25/1 ընտրատեղամասում (թիվ 4 դպրոց) առավոտ շուտ դպրոցի տնօրենը մտել է ներս և փոխել կահույքի դասավորությունը: Գրվել է արձանագրություն:
Հրազդանում վստահված անձանց տեղեկացմամբ հանձնաժողովի նախագահները հրաժարվում են վերցնել արձանագրություններ և դիմում բողոքներ: Հրազդանի քաղաքապետ Դանիելյան Արամը փոխքաղաքապետի և ԱԱԾ աշխատակիցների հետ շրջում է տեղամասերում և սպառնում Տեր-Պետրոսյանի վստահված անձանց: Լեռնանիստ գյուղում 25/32 ընտրատեղամաս են մտել սև գլխարկներով և բաճկոններով հաստավիզ տղաներ, որի կապակցությամբ բողոքել է ժառանգության ներկայացուցիչը: Ներս մտածները սպառնացել են և ասել <Սաղիտ > կձերբակալենք: Միջամտել է Սասուն ՄԻքաելյանը և կանխել միջադեպը: Ըստ ականատես լրագրողի նրանք սպիտակ Նիվայով էին, որի վրա փակցված <Առաջ Հայաստան> դրոշը: Լրագրողը նախապես փորձել է ճշտել նրանց ով լինելը, սակայն նրանք չեն ներկայացել , ասելով, որ եկել ենք կարգ պաշտպանենք:
Գյումրիի 34/07 ընտրատարածքում կանաչ, առանց պետ. Համարանիշի մեքենայի մեջ ընտրակաշառք են բաժանել:
Ավանի 1/06 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը 40 րոպե բացակայել է տեղամասից, անդամները չեն իմացել նրա գտնվելու վայրը: Կազմվել է արձանագրություն:
Ավանի 1/18, 1/19 ընտրատեղամասերում հաշվարկը կատարելու պահին հոսանքազրկվել է տեղամասերը:
Դավթաշենի 5/09 ընտրատեղամասում քվեատուփի մոտ նստած է եղել թաղապետի բարեկամը և հետևել ընտրություններին:
Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Գորիսի շտաբի ներկայացուցիչ Սամվել Հարությունյանը հաղորդում է, որ Գորիսում եւ Սյունիքի մարզի այլ բնակավայրերում ընտրախախտումները հիմնականում կատարվում են կեղծ անձնագրերով, կեղծ զինգրքույկներով եւ 9-րդ ձեւերով։ Տղամարդիկ գալիս են զինվորական գրքույկներով քվեարկում եւ նույն մարդիկ հետո նկատվում են նաեւ այլ տեղամասերում։ Ընդհանուր առմամբ Սամվել Հարությունյանն իրավիճակը համարում է լարված։
15։05 - Անդրանիկի 129 շենքի դիմաց հավաքված են 70 համարի երթուղային տաքսիներ, որոնք բնակիչներին տեղափոխում են շենքի հարեւանությամբ գտնվող տեղամաս` թիվ 190 դպրոց: Մի խումբ երիտասարդ տղաներ շրջապատել են մեքենաները եւ մեր թղթակցին թույլ չեն տվել մոտենալ եւ զրուցել բնակիչների հետ:
15։02 Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Եղվարդի շտաբից վստահված անձ Գրիգորյան Սերյոժան հաղորդում է, որ քաղաքի NN 26/03 եւ 26/04 ընտարտեղամասերում քվեախցիկները կախված են պատից, ինչը հնարավորություն է տալիս հանձնաժողովի անդամներին եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձանց տեսնելու, թե ով ինչպես է քվեարկում։ «Փողերը բաժանում են ու կանգնած նայում, որ անպայման իրանց թեկնածուին քվեարկենե. ասում է վստահված անձը։ Եղվարդի շտաբի ներկայացուցիչ Խաչիկ Սիմոնյանը հայտնեց, որ 26/04 տեղամասում քվեարկում են լրացուցիչ ցուցակներով։ Անգամ դեպք է եղել, որ ցուցակում գրված աղջկա անվան դիմաց ստորագրում ու քվեարկում է տղա։
15։00 - Գավառի 20/37 տեղամասում ծեծի են ենթարկվել Լ. Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչներ Սամվել Գեւորգյանը եւ Ջուլիկ Սերգոյանը:
14։55 - ԱԺՄ կուսակցության Երեւանի կենտրոնական շտաբի պատասխանատու Անահիտ Ավոյանը խոսքերով` ընտրություններն ընթանում են կոպիտ ընտրախախտումներով:
«Ամեն ինչ էլ անում են` լցոնումներ, ծեծ, կրկնակի քվերակություն: Բացահատ խախտումներ են անում ու դրանք կատարելագործել ենե,- ասում է նա:
14։52 - Նոր Նորքի 2/6 տեղամասում հանձնաժողովի նախագահն ու 8 անդամները ոչինչ չեն ձեռնարկում խախտումները կանխելու համար: Մարդիկ քվեախցիկում քվեարկում են երկու եւ ավելի հոգով:
Այգեստանի 9/03 ընտրատեղամասում մարդկանց մեծ հոսք կա: 47 համարի երթուղային տաքսիները անընդմեջ նոր մարդիկ են բերում: Պարզվել է, որ Կերամիկա խանութների ցանցի ողջ անձնակազմը նոր անձնագրերով է ընտրել:
Մեղրի քաղաքը իր շրջակայքով հոսանքազրկվել է քվեարկության ավարտից անմիջապես հետո:
|