|
|
|||||||||
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՀ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ք. Գյումրի 19 փետրվարի 2008թ. Ես՝ ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձ, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանս, հայտարարում եմ, որ ս/թ. փետրվարի 19-ին՝ ընտրության օրը, ժամը 12:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գ. Սարյանի անվան դպրոցի տարածքում տեղակայված ընտրատեղամասի դիմաց խմբված անձանց մոտ տրցակով անձնագրեր տեսնելով՝ տեսանկարահանեցի այն առանց պետհամարանիշի ՙԲՄՎ՚ մակնիշի մեքենան, որի միջից դուրս եկած անձինք նստեցին ՙԺիգուլի 06՚ մակնիշի 45US478 պետհամարանիշի ավտոմեքենան, ուր բաժանեցին անձնագրերը: Նկատելով մեր նկարահանումը՝ ՙԲՄՎ՚-ի վարորդը արագ հեռացավ, քիչ անց վերադարձավ նույն մեքենայով՝ իր հետ բերելով այլ երիտասարդների, ովքեր փորձեցին կանգնեցնել մեր մեքենան: Մեր արագ հեռանալուց հետո նրանք որոշ ընթացք հետևեցին մեզ:
Սույն փաստերի տեսագրությունը տրամադրված է ՙԳԱԼԱ՚ հեռուստաընկերությանը: ՊԿ Նախագահ՝ Միքայել Հայրապետյան
Հ.Գ. Սույն հայտարարությունը և տեսագրությունը օրվա երկրորդ կեսից պարբերաբար հեռարձակվում է Գյումրիի ՙԳԱԼԱ՚ հեռուստաընկերությամբ: |
|||||||||