ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՌԵՎԱՆԳԵԼ ԵՆ

Այսօր երեկոյան ժամը  10-ի  սահմաններում  Էջմիածին-Երևան ավտոճանապարհին` Արգավանդի խճուղու մոտակայքում, սև դիմակ հագած զինվորական հագուստներով մի խումբ անձիք  առևանգել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին, նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանին, վարորդ Լևոն Պողոսյանին և օգնական Կարեն Հովհաննիսյանին:
Նրանք տարվել են անհայտ ուղղությամբ: