ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դեսպանները միացան


Մենք` ներքոստորագրյալներս, հավատարիմ մնալով հայ դիվանագետի կոչմանը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության  և հայ ժողովրդի առջև մեր ունեցած պատասխանատվության զգացումով, մտահոգված լինելով Հայաստանում ստեղծված իրավիճակով, խորապես հարգելով ՀՀ քաղաքացիների ընտրության իրավունքը, համոզված լինելով , որ միայն արդար և ազատ ընտրությունների   ընտրությունների արդյունքում ընտրված նախագահը կարող է լավագույնս դիմագրավել միջազգային ասպարեզում մեր պետության առջև առկա մարտահրավերներին և էականորեն բարձրացնել Հայաստանի իրական ժողովրդավարության հաստատման համար պայքարի ելած մեր հայրենակիցներին:

 

Կարևորելով երկրում կայունության պահպանման և հասարակական համաձայնության անհրաժեշտությունը, մեր հայրենակիցներին, և հատկապես երկրում հասարակական կարգի ու անդորրի ապահովման  համար պատասխանատու բոլոր կառույցների ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ ուժի միջոցով խնդիրներ լուծելու գայթակղությունից,

 

Հայաստանյան հեռուստաընկերություններին, և հատկապես Հ1-ին կոչ ենք անում ապահովել իրադարձությունների անկողմնակալ և համակողմանի լուսաբանում և ուղիղ եթերի տրամադրում ներկա ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ կառուցողական դիրքորոշում ունեցող բոլոր ուժերի ներկայացուցիչներին,

 

Կոչ ենք անում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում աշխատող մեր  բոլոր գործընկերներին, միանալ մեր հայտարարությանը:

 

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյան:

 

Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյան:

 

Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Խաչատրյան:

 

Ուկրաինայում և Մոլդովայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ լիազոր նախարար Ռազմիկ Խումարյան: