ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հանդիպում ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ պարոնՅան Կուբիշի հետ:
Այսօր, փետրվարի 25-ին ՀՀ Առաջին Նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի Արտաքին գործերի նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ պարոն Յան Կուբիշի հետ։
Զրույցի ընթացքում քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական վիճակին, նախագահական ընտրությունների ընթացքին եւ հետընտրական զարգացումներին վերաբերող հարցեր։
Փոխադարձաբար նշվեց խնդիրները քաղաքական միջոցներով լուծելու անհրաժեշտությունը եւ շեշտվեց ցուցարարների դեմ բռնություն կիրառելու անթույլատրելիությունը։
Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ
Արման Մուսինյան
|