ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԻԼԿԱ ԿԱՆԵՐՎԱՅԻ ՀԵՏ


Փետրվարի 26-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի  արտաքին գործերի նախարար Իլկա Կաներվայի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրադրությունը եւ ետընտրական զարգացումները: