| |
|
|
1988-1990
| .. |
|
Ելույթ Հայոց Համազգային Շարժման 2-րդ համագումարում - 24.11.1990
|
|
Ես ուշի‑ուշով հեռուստատեսությամբ հետեւում էի համագումարի աշխատանքներին եւ կարող եմ իմ մի քանի տպավորությունները ձեզ ներկայացնել:
Նախ՝ ուզում եմ նշել այն դրական առաջխաղացումը, որ տեղի ունի նախորդ համագումարի համեմատ. այժմ տիրում է ավելի գործնական, ավելի կոնստրուկտիվ մթնոլորտ։ Կարող եմ ավելացնել նաեւ, նկատի ունենալով Խորհրդարանի աշխատանքի փորձը, որ այս լսարանում հավաքված է ոչ պակաս մտավոր կարողություն, քան խորհրդարանում:
Կարդացեք շարունակությունը ... |
|
|
Ելույթ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նստաշրջանում - 16.11.1990
|
|
Հարգելի պատգամավորներ,
Բանավեճը, որ ընթանում է այս դահլիճում, իհարկե, հետաքրքիր է, բայց ոչ ավելին: Եւ եթե այն այսուհետեւ էլ այս ոգով շարունակվի, եւ մենք էլ լքենք այս դահլիճը՝ չմշակելով ստեղծված իրավիճակից դուրս գալու կոնկրետ մեխանիզմներ, ապա, համոզված եմ, մեկ‑երկու շաբաթ անց ստիպված կլինենք նորից հավաքվելու եւ քննարկելու ավելի ճգնաժամային մի իրավիճակ: Ցավոք, ես չտեսա այդ մեխանիզմները ո՛չ պրեզիդենտի զեկուցման մեջ, ո՛չ էլ մյուս հռետորների ելույթներում:
Կարդացեք շարունակությունը ... |
|
|
Ելույթ ՀՀ Գերագույն Խորհրդի նիստում - 22.10.1990
|
|
Հռոմի անկումից հետո մարդկությունը վերջնականապես համոզվեց, որ աշխարհում հավերժություն չկա, ուստի պարզ է, որ վերջին գաղութային համակարգն էլ, այսինքն՝ Խորհրդային կայսրությունը, վաղ թե ուշ պետք է կանգնի փլուզման եզրին:
Գուցե մեր ժողովրդի համար, որը խոր քնի մեջ էր, դա հայտնություն էր, բայց վերջին տարիների իրադարձությունները ցույց էին տալիս դրա նշանները, իսկ այսօր այդ փլուզումը իրականություն է դառնում՝ կախված մի շարք օբյեկտիվ պատճառներից:
Կարդացեք շարունակությունը ... |
|
|
|
|
|
|
Արմատական դեմոկրատական վերափոխումների անցկացման անհրաժեշտությունը - 04.12.1989
|
|
Չպետք է, իհարկե, այն պատրանքն ունենալ, որ դեմոկրատիան ի վիճակի է լուծելու ժողովուրդների շահերը շոշափող բոլոր հարցերը, քանի որ ակնհայտ է, որ նույնիսկ ամենադեմոկրատական երկրներում, ինչպես Մեծ Բրիտանիայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ոտնահարվում են իռլանդացիների եւ սեւամորթների իրավունքները։:Սակայն մյուս կողմից չպետք է անտեսել նաեւ այն հայտնի միտքը, որ թեեւ դեմոկրատիան էլ մի բան չէ, բայց մարդկությունը դեռեւս դրանից լավ բան չի ստեղծել:
Կարդացեք շարունակությունը ... |
|
|
Արցախյան խնդրի լուծման ուղին - 13.11.1989
|
|
Վերջին ժամանակներս մեր հասարակության տարբեր շրջանակներում սկսել է տարածում գտնել այն կարծիքը, թե իբր Արցախյան շարժումը մտել է փակուղի, քանի որ սպառվել են սահմանադրական պայքարի այն միջոցները, որոնց հետ էր կապվում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հույսը: Այս կարծիքը տարածում են մի կողմից՝ արցախյան խնդրի արագ լուծման ակնկալությունից հուսախաբված եւ պայքարի երկարատեւությունից հոգնած անկեղծ մարդիկ, մյուս կողմից՝...
Կարդացեք շարունակությունը ... |
|
|
Ելույթ Հայոց Համազգային Շարժման հիմնադիր համագումարում - 04.11.1989
|
|
Վերակառուցման եւ հրապարակայնության քաղաքականության հռչակումից երկու‑երեք տարի անց Խորհրդային Միության ժողովուրդները համոզվեցին, որ երկրի կուսակցական‑տնտեսական բյուրոկրատիան ոչ միայն ի վիճակի չէ իրականացնելու ծրագրված քաղաքականությունը, այլեւ շարունակ խոչընդոտներ է հարուցում նույնիսկ վերից սահմանված չափավոր դեմոկրատիայի կենսագործման երկչոտ փորձերի առջեւ:
|
|
|
|
|
|
|
Հրաժարվելով Ղարաբաղի հայության ինքնորոշման ձգտումը ծայրահեղականների ու ազգայնականների (էքստրեմիստներ եւ նացիոնալիստներ) կողմից հրահրված շարժում ներկայացնելու թեթեւամիտ եւ անհեռատես գնահատականից՝ կենտրոնական իշխանությունների գաղափարախոսական մարմինները վերջին ժամանակներս հետեւողականորեն որոճում են Շարժումը վարկաբեկելու, հետեւապես՝ հայ ժողովրդի նվիրական զգացումները եւ արժանապատվությունը վիրավորելու մի ավելի գռեհիկ ու մերկապարանոց միջոց:
Կարդացեք շարունակությունը ... |
|
|
|