1991-1993

 ..

Ելույթ ՀՀՇ 5-րդ համագումարում - 27.06.1993

     
Մեծարգո նախագահ,
Հարգելի գործընկերներ,
Թույլ տվեք ողջունել Հայոց համազգային շարժման 5‑րդ համագումարի պատգամավորներին եւ հաջողություն մաղթել համագումարի աշխատանքներին։

Տարեկան հաղորդում Գերագույն Խորհրդի նստաշրջանում - 16.12.1992

     
 
Մեծարգո պարոն նախագահ,
Մեծարգո պատգամավորներ,
Նկատի ունենալով, որ Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության խնդիրները բազմիցս դարձել են լուրջ քննարկման առարկա, բոլոր ամբիոններում արծարծվել ու հստակորեն ներկայացվել են իշխանության տարբեր մարմինների ու հասարակական‑քաղաքական կազմակերպությունների մոտեցումներն ու տեսակետները, որոնց այսօր դժվար թե հնարավոր է նոր բան ավելացնել` սույն հաղորդման մեջ հարկ եմ համարում ամբողջությամբ կենտրոնանալ հանրապետության սոցիալ‑տնտեսական իրավիճակի գնահատականի եւ տնտեսության կայունացման ու զարգացման ուրվագծվող միտումների վրա։

 Ելույթ ՀՀՇ 4-րդ համագումարում - 22.03.1992

     
 
Դժբախտաբար, առօրյա իրադարձությունների արագ զարգացման, փոփոխության պատճառով մենք զրկված ենք երեւույթների խորքը մշտապես դիտելու հնարավորությունից։ Իսկ երեւույթները չափազանց արմատական են, շրջադարձային, եթե չասենք՝ պատմական։
Իրականում մենք գործ ունենք ոչ թե սոսկ քաղաքական կամ տնտեսական վերափոխումների, այլ մարքսիզմի լեզվով արտահայտված՝ ողջ հասարակարգի փոփոխության երեւույթի հետ։

ՀՀ նախագահի պաշտոնամուտի ելույթը ՀՀ Գերագույն Խորհրդի նիստում - 11.11.1991

     
 
Վեհափառ Տեր,
Մեծարգո նախագահող,
Հարգելի պատգամավորներ եւ հյուրեր,
Քիչ առաջ, երբ այս պատվական լսարանի` մեր ժողովրդի արժանավորագույն ներկայացուցիչների առջեւ ես հանդիսավոր երդմամբ հավատարմություն հայտնեցի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, նրա ազգային ու պետական շահերին — դրանք լոկ հավուր պատշաճի ազդարարված խոսքեր չէին, այլ հայ ժողովրդի դարերով փայփայած իղձերի խտացումն ու իրեղենացման արտահայտությունը Կարդացեք շարունակությունը ...

Ելույթ ՀՀ Գերագույն Խորհրդի նիստում - 26.09.1991

     
Քննարկումն ի՞նչ ցույց տվեց։ Կոնկրետությունը, կոնկրետ հարցի քննարկումը միշտ հանգեցնում է քաղաքական դիրքորոշումների բացահայտման եւ գաղափարների հստակեցման։ Դա անխուսափելի է եւ անհրաժեշտ։ Ես չեմ ուզում անդրադառնալ, մեղմ ասած, այն կեղծ հայտարարություններին, որոնք արվում են ժողովրդի անունից կամ հանրաքվեի արդյունքների ոգեւորության ազդեցությամբ    Կարդացեք շարունակությունը ...

Ելույթ ԽՍՀՄ Ժողովրդական պատգամավորների արտահերթ նիստի 5-րդ համագումարում- 02.09.1991

     
 
Հարգելի պրեզիդենտ,
Հարգելի նախագահություն,
Հարգելի պատգամավորներ եւ հյուրեր,
Համագումարում ունենալիք իմ ելույթը նախօրոք էի պատրաստել, սակայն ԽՍՀՄ պրեզիդենտի եւ հանրապետությունների ղեկավարների արած հայտարարության լույսի տակ անիմաստ է դառնում դրա հրապարակումը, մանավանդ, որ այն մեծապես համահունչ է հայտարարության բովանդակությանը։Կարդացեք շարունակությունը ...

Ելույթ ՀՀ Գերագույն Խորհրդի 2-րդ նստաշրջանի բացմանը - 01.04.1991

     
 
Նստաշրջանի աշխատանքն սկսելուց առաջ, ինձ թվում է, անհրաժեշտ է գոնե թռուցիկ հետադարձ հայացք նետել անցած ժամանակաշրջանի վրա, որ բխում է մեր հետագա գործունեության մեջ նախկին սխալները չկրկնելու հրամայականից։
Որեւէ իշխանության գործունեության գնահատման համար, կարծում եմ, գոյություն ունի երեք առարկայական չափանիշ։

Ելույթ ՀՀ Գերագույն Խորհրդի նիստում - 28.02.1991

  Ելույթ 9 տարվա լռությունից հետո   
Հարգելի պատգամավորներ,
Երկու օր է, ինչ Հայոց խորհրդարանը քննում է միութենական հանրաքվեի եւ միութենական պայմանագրի նկատմամբ մեր վերաբերմունքի հարցը։
Այս քաղաքական բանավեճը ես համարում եմ երեւույթ, միայն թե կցանկանայի կատարել մի քանի անհրաժեշտ ճշգրտում: Կարդացեք շարունակությունը ...