1994-1997

 ..

Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը - 01.11.1997

     
 
Սեպտեմբերի 26‑ի իմ մամլո ասուլիսը, ավելի ճիշտ՝ ասուլիսի Ղարաբաղին նվիրված հատվածը մամուլում եւ ընդդիմության կազմակերպած հավաքներում բուռն կրքերի բորբոքման առիթ տվեց։ Ինձ համար դա անակնկալ չէր, եւ ինչ‑որ չափով ես նույնիսկ ավելի խիստ հակազդեցություն էի սպասում։
Անակնկալը բանավեճի որակն էր, իսկ պարզ ասած՝ բանավեճի իսպառ բացակայությունը։ Խոստովանում եմ, ես չհասա իմ նպատակին, այն է՝ մամուլում եւ հրապարակային ժողովներում լուրջ բանավեճ ծավալել հայ ժողովրդի առջեւ ծառացած ամենակնճռոտ խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների շուրջ։

Ելույթ ՀՀՇ 9-րդ համագումարում - 13.07.1997

     
 
Համագումարի հարգարժան պատվիրակներ,
Քաջ գիտակցելով, որ գրեթե անհնար է մեկ ելույթում արծարծել ձեզ հուզող բոլոր հարցերը, փարատել ձեր կասկածներն ու մտատանջությունները, կամ ի վերջո՝ թեկուզ մասամբ բավարարել ձեր պարզ մարդկային հետաքրքրասիրությունը, կփորձեմ կատարել ընդամենը մի քանի անհավակնոտ շեշտադրումներ, որոնք, իմ կարծիքով, կարեւոր են ներկա քաղաքական իրավիճակի գնահատման տեսակետից։

Ուղերձ հայ ժողովրդին՝ 1996 թ. նախագահական ընտրությունների առիթով - 01.10.1996

     
 
Սիրելի հայրենակիցներ,
Ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումից հետո պարտք եմ համարում դիմել ձեզ՝ արտահայտելու համար իմ երախտագիտությունը եւ տալու որոշ նախնական գնահատականներ ներկա իրավիճակի վերաբերյալ։
Նախ ուզում եմ առանձին‑առանձին խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության այն 647 հազար քաղաքացիներին, ովքեր վստահության քվե են տվել ինձ՝ ապահովելով հաղթանակի համար անհրաժեշտ ձայների քանակը։

Ուղերձ Հայաստանի անկախության 5-րդ տարեդարձի առթիվ - 21.09.1995

     
 
Սիրելի հայրենակիցներ,
Այնքան թանկ գնով՝ կորուստներով ու արյունով ձեռքբերված մեր նոր պետականությունը բոլորեց իր հինգերորդ տարին։
Դա ե՛ւ քիչ է, ե՛ւ շատ։ Ե՛ւ ակնթարթ է, ե՛ւ միաժամանակ հավիտենություն։
Քիչ է՝ մեր երեք հազարամյա պատմության տարեգրության կտրվածքով։
Շատ է՝ համեմատած մեր առաջին հանրապետության երկուսուկեսամյա գոյության հետ, եւ մանավանդ այնու, որ առաջին տարիները որեւէ նորածին պետության համար ամենադժվար, բայց եւ ամենաբախտորոշ ժամանակն են լինում։

Նախընտրական ելույթ պետական հեռուստատեսությամբ - 20.09.1996

     
 
Սիրելի հայրենակիցներ,
Քանի որ իմ խոսքն անչափ պատասխանատու է լինելու, ես նպատակահարմար եմ համարում ձեզ դիմել գրավոր ուղերձով։
Ես չեմ պատրաստվում ձեզ ներկայացնել իմ նախընտրական ծրագիրը, դա բավականաչափ արված է զանազան հրատարակությունների, մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի միջոցներով։

Ելույթ նախընտրական հանդիպմանը - 17.09.1996

     
 
Սիրելի ժողովուրդ,
Սիրելի հայրենակիցներ,
Ցավոք, ես ձեզ չեմ տեսնում, լույսն ինձ խանգարում է, բայց համարեք, որ ես խոսում եմ ձեզանից յուրաքանչյուրի հետ առանձին‑առանձին։
Այսպիսի բազմամարդ հանրահավաք Հայաստանում չի եղել 1988 թվականից հետո։ Դուք նույնքան էիք 1988 թվականի նոյեմբերի 7‑ին այս հրապարակում, համաշխարհային ճիվաղի ահարկու հայացքի ներքո, եւ դուք չվախեցաք այդ հայացքից։

Ամանորի շնորհավորական ուղերձը 1996 տարեմուտին - 31.12.1995

     
 
Սիրելի հայրենակիցներ,
Անցյալ տարվա ամանորյա մաղթանքում ես հույս էի հայտնել, որ 1995 թվականը կդառնա մեր ժողովրդի հոգսերի թեթեւացման եւ անկախ պետականության շոշափելի արգասիքների դրսեւորման տարի։
Այսօր ես խորին գոհունակությամբ այդ հույսը լիովին արդարացված կարող եմ համարել։ 1995 թվականն, ի տարբերություն անկախության նախորդ տարիների, իսկապես եղավ բեկումնային՝ տնտեսության բնագավառում առկա դրական միտումների ամրապնդման, դրամի արժեքի եւ գների համակարգի կայունացման, արտաքին առեւտրի աշխուժացման, բնակչության կենսամակարդակի թեկուզ դանդաղ, բայց նկատելի բարձրացման տեսակետից։

Ելույթ ՀՀՇ 7-րդ համագումարում - 23.12.1995

     
Մեծարգո նախագահ,
Մեծարգո պատվիրակներ,
Ես առանձնակի հաճույքով եմ հանդես գալիս ՀՀՇ համագումարներում՝ դա դիտելով ընկերների ու համախոհների առջեւ պատասխանատվությունից բխող անկեղծ խոստովանության բնական միջավայրը։

Ելույթ ՄԱԿ-ի 50-ամյակին նվիրված - 24.10.1995

     
 
Պարոն նախագահ,
Պարոն գլխավոր քարտուղար,
Տիկնայք եւ պարոնայք,
Հիսուն տարի առաջ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավերածություններից, զինվորականների եւ քաղաքացիական բնակչության անհամար կորուստներից եւ միլիոնավոր անմեղ զոհերի չլսված տառապանքներից հետո, պետությունների մի խումբ միասին որոշեց ստեղծել Միավորված ազգերի կազմակերպությունը՝ հիմնված նոր սկզբունքների վրա, նպատակաուղղված «պաշտպանելու գալիք սերունդներին պատերազմի մտրակներից»։

Տարեկան հաղորդում ՀՀ ԳԽ արտահերթ նիստում - 18.01.1995

     
 
Մեծարգո նախագահ,
Մեծարգո պատգամավորներ,
Ինձ համար բավականին հեշտ ու հաճելի է խոսել 1994 թվականի մասին, որովհետեւ այն հիրավի դարձավ անկախության ժամանակաշրջանի առաջին անցնցում տարին՝ միաժամանակ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական տեսակետներից։  Կարդացեք շարունակությունը ...

Ամանորի շնորհավորական ուղերձը 1995 տարեմուտին - 31.12.1994

     
 
Սիրելի հայրենակիցներ,
Նախ եւ առաջ ուզում եմ անհուն գոհունակությամբ նշանավորել հետեւյալ ուշագրավ իրողությունը. վերջին հինգ տարիների ընթացքում սա առաջին Ամանորն է, որ մեր ժողովուրդը դիմավորում է խաղաղության պայմաններում. սահմաններում անդորր է, Արցախը՝ ամուր ու արթուն։ Կա՞ արդյոք ավելի ցանկալի ու ավելի թանկագին ակնթարթ, երբ ոչ մի զինվոր չի զոհվում, երբ ոչ մի մայր չի մտահոգվում խրամատում գտնվող որդու ճակատագրով։ Կարդացեք շարունակությունը ...

Խոսք՝ Հայաստանի անկախության 3-րդ տարեդարձի առթիվ - 21.09.1994

     
 
Սիրելի հայրենակիցներ,
Մեծարգո հյուրեր,
Շնորհավորելով ձեզ հայ ժողովրդի ազգային մեծագույն տոնի առթիվ՝ սկզբից եւեթ ուզում եմ շեշտել Անկախության երրորդ տարելիցի խորհրդանշական իմաստը. երեք տարին, իհարկե, կարճ ժամանակ է որեւէ երկրի կայացման ճանապարհին, բայց մեր դեպքում պարունակում է հատուկ խորհուրդ, քանի որ արդեն իսկ ավելին է, քան տեւել է Հայաստանի առաջին հանրապետության կյանքը։ Կարդացեք շարունակությունը ...

Խոսք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա-ի հուղարկավորության ժամանակ - 29.08.1994

  Ելույթ 9 տարվա լռությունից հետո   
 
Սիրելի հայրենակիցներ,
Մեծարգո հյուրեր,
Այսօր սգացող հայ ժողովուրդը հայրենյաց սուրբ հողին է հանձնում եւ դեպի երկնային արքայություն ճանապարհում իր ամենամեծ երախտավորներից մեկին՝ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսին։
Վեհափառ հայրապետի շուրջ քառասնամյա գահակալությունը, որ համընկավ ստալինյան բռնապետության թոթափման, մտքի ազատագրման ու մարդկային արժեքների վերականգնման տառապագին տարիներին, եղավ համակ նվիրումի, եկեղեցական բարեշինության եւ ազգային զարթոնքի լիապարփակ ժամանակաշրջան։ Կարդացեք շարունակությունը ...