ՊԱՅՔԱ՛Ր
ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԹԵՐԹ

04.07.2008
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Համաժողովրդական պայքարը, որ այսօր Հայաստանում ընթանում է Հայ ազգային կոնգրեսի դրոշի ներքո եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, անշուշտ, պայքար է հանուն Ազատության:

03.07.2008
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ԿՈՉ
ՍԻՐԵԼԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ

03.07.2008
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. Մի քանի դիտարկումներ
դիտարկում առաջին Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը եւս մեկ անգամ ապացուցեց այն, ինչ բոլորս էլ գիտեինք. հաղթում է նա, ով պայքարում է մինչեւ վերջ: Ընդ որում` միջանկյալ, ոչ վերջնական հաղթանակները, դրանցից առաջացած ոգեւորությունը շատ հաճախ բացասական դեր են խաղում:

02.07.2008
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ԿՈՉ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ՛

02.07.2008
Հաղորդագրություն կատարված հանցագործության մասին
ՀՀ Ոստիկանության Երեւանի Կենտրոնի ոստիկանության բաժնի պետ Ա. Մեհրաբյանին
Սույն թվականի հուլիս 2-ին ժամը 19:00-ի սահմաններում Հյուսիսային պողոտա են ներխուժել 40-45 մոտավորապես 20-30 տարեկան, սպորտային կազմվածքով երիտասարդներ` ակնհայտ ագրեսիվ տրամադրություններով:

02.07.2008
ԴԱՎԻԹ Կ. ԻՆՉՈւ Է ԿԱՐԵՎՈՐ ՀՈւԼԻՍԻ 4-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
1) Հանրահավաքը տեղի է ունենում Սահամնադրության օրվա նախաշեմին: Այն Սահմանադրության, որը ներկայիս ավազակապետական բուրգի կողմից բազմիցս ոտնահարվել ու արհամարվել է, փոխարինվել հատուկ քննչական խմբի հրահանգներով: Հանրահավաքը ցույց կտա ժողովրդի հաստատակամությունը Հայաստանում վերականգնել խարխլված սահմանադրական կարգը:

01.07.2008
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱ. ՆԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ
28. ուզում եմ իմանաք

Վերջին մեկ ժամը ես ու Ֆրեդը լուռ նստած էինք սրճարանային սեղանի շուրջ. այս ընթացքում մի-մի սենդվիչ կերանք, որովհետեւ չէինք դիմանա մինչեւ ընթրիքը: Սենդվիչը կերանք լուռ, հետո նստած էինք լուռ: Ֆրեդը մեկ-մեկ վերցնում էր թերթը, մի քիչ կարդում ու մի կողմ դնում: Ես ամփոփել էի հայաստանյան գերեզմանների մասին մտածումներս եւ միայն այդ ժամանակ նկատեցի, որ Ֆրեդը նույնպես մտատանջությունների մեջ է: Ես նրան մի երկու հարց տվի` հասկանալու համար, թե ինչն է նրան տանջում.

30.06.2008
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Մի հին անեկդոտ եմ հիշում. X փողոցում ապրելիս է լինում մի ինծիլիգենտ: Թաղի կրիմինալը անընդհատ ձեռ առնելիս է լինում նրան, վզակոթին տալիս, աշխատավարձի օրերին գրպանները դատարկելիս: Ինծիլիգենտը այս ամենին վերաբերվում է իր բարձր կոչմանը համապատասխան. այսինքն` նա ըմբռնումով է մոտենում թաղի կրիմինալի գործունեությանը եւ հոգ է տանում, որ փողոցի կայունությունը չխաթարվի:

30.06.2008
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ
27. գերեզմաններ-գերեզմաններ

Վիկտորի հետ հյուրանոց վերադարձանք շատ ուշ, մեզ հուզող բոլոր հարցերը քննարկելուց հետո: Չնայած ուշ ժամին, ես Ֆրեդի համար հաղորդագրություն թողեցի իր հյուրանոցում: Հաջորդ օրը կեսօրին նա զանգեց, երեկոյան հանդիպեցինք:

28.06.2008
ԴԱՎԻԹ Կ. ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՊԱՐՏԻԱՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է
Վերջին ժամանակերը Հայաստանի բարձրագույն ավազակապետական պաշտոններում հաճախ են հայտնվում սուբյեկտներ, որոնք իրենք իրենց ճատրակասեր են համարում: Իսկ ներկայիս ոչ լեգիտիմ Նախագահն ու Վարչապետը նույնիսկ երկրի շախմատի ֆեդերացիայի ղեկավարներն են: Հավանաբար հենց շախմատի տրամաբանությամբ մարտի 1-ի զոհասեղանին դրվեցին 10 երիտասարդները: