ՊԱՅՔԱ՛Ր
ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԹԵՐԹ

08.05.2008
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ (մաս երկրորդ)
2. Բարեւ Վրաստան

Թիֆլիսում իմ ուղեկիցը լինելու էր Զուրաբ անունով մի տղա: Ճիշտն ասած` հայաստանյան կենցաղային նախապաշարման համաձայն այս վրացի երիտասարդի հետ ծանոթությունից շատ բան չէի սպասում, բայց առաջ անցնելով ասեմ, որ նա մի հարազատ ընկեր դարձավ ինձ համար, անուշ ախպեր:

07.05.2008
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ (մաս առաջին)
Պատմությունը, որ պետք է ներկայացնեմ իմ սիրելի ընթերցողին, արտասովոր է` մի քանի պատճառներով: Կարծում եմ` շատ քչերն էին սպասում, որ հետախուզման մեջ գտնվելու այս ընթացքում ես կհաջողացնեմ շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել:

06.05.2008
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ԵՐԵՔ ՀԱՅՐԱԿԱՆ ԱՊՏԱԿ
Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսի հեռուստատեսային լուսաբանումը ցույց տվեց, որ ավազակապետությունը որոշ սրբագրումների է ենթարկել իր լրատվական քաղաքականությունը: Լրատվական թողարկումներում Կոնգրեսը հարձակման չենթարկվեց, փոխարենը, սակայն փորձ արվեց այն ներկայացնել մի ձանձրալի, տաղտկալի միջոցառման տեսքով:

06.05.2008
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 2-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մերժելով վարչախմբի կողմից երկրում ստեղծված քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական արատավոր համակարգը եւ միավորվելով լայնածավալ ժողովրդավարական շարժման մեջ, Հայաստանի ժողովուրդը 2008 նախագահական ընտրություններում կրկին ելավ վարչախմբի դեմ համաժողովրդական պայքարի: Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու վարչախմբի դեմ միավորված քաղաքական ուժերի ղեկավարությամբ որդեգրվեց քաղաքական պայքարի բացառապես խաղաղ, օրինական եւ ժողովրդավարական գործելակերպ: Նպատակը` նախագահական ընտրություններում հաղթելով եւ անհրաժեշտ վերափոխումներ իրականացնելով երկիրը բնականոն զարգացման ուղի դուրս բերելն էր:

05.05.2008
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ԿԿԱՏԱՐՎԵ՞Ն ԵԽԽՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Իշխանական շրջանակները ոչ առանց հաճույքի, ընդդիմադիր շրջանակները ոչ առանց հիասթափության, ընդգծում են, որ ԵԽԽՎ բանաձեւով Հայաստանին ներկայացված պահանջները միշտ չէ, որ կատարվում են, մանավանդ եթե դրանց իրագործումը հաճելի չէ իշխանություններին:

02.05.2008
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 2-ՐԴ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ, Հայաստանի համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը տեղի է ունենում չափազանց բարդ իրադրության պայմաններում։ Ընդ որում, բարդու թյունը ոչ միայն իրավիճակային է, այլեւ իմացաբանական, քանի որ հասա րակությունը կանգնած է վերջին շրջանի բուռն իրադարձությունների ընկալ ման եւ վերաիմաստավորման անհրաժեշտության առջեւ։ Կուտակված անթիվ հարցերի պատասխանը հնարավոր է տալ միայն իրադարձու թյուն ների խոր եւ համակողմանի վերլուծությունից հետո։ Այդ խնդիրը, սակայն, թողնելով ապագային, սույն ելույթում ես կբավարարվեմ անդրադառնալով ընդամենը մի քանի հրատապ թեմաների։

02.05.2008
«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
Ընթերցվել է Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսում ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանի կողմից
Սիրելի Ժողովուրդ
2008 թվի փետրվարի 19-ին Քո ձայնը հերթական անգամ կեղծվեց:

02.05.2008
Քննարկում Շվեդիայի Ռիկսդագում
2007/08:493 Հայաստանի վերաբերյալ պատգամավորական հարցման պատասխանը
11 ապրիլ 2008թ. (կրճատումներով)

Նյութ Շվեդերենից թարգմանվել և տրամադվել է ՇՇ-ի կողմից

Արտգործնախարար Կառլ Բիլդի ելույթը
Տիկին խոսնակ,
Կալլե Լարսոնը հարց է ուղղել այն մասին, թե Հայաստանում վերջերս տեղի ունեցած դեպքերի զարգացման առնչությամբ և Հայաստանի կառավարությանը քննադատելու, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն ավելացնելու, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական զարգացումն օժանդակելու ուղղությամբ ինչպիսի± միջոցներ եմ պարտրաստ ձեռնարկելու Շվեդիայի կողմից և Եվրամիության շրջանակներում:

01.05.2008
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՎ 24 ԺԱՄ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժումը իրապես ունի համախոհ եւ համակիր քաղաքացիների այնպիսի բազմություն, որ քաղաքագիտության մեջ ընդունված է համարել կրիտիկական զանգված: Ինչ խոսք, սա այնքան էլ հաջող տերմին չէ, մանավանդ մեր շարժման նկատմամաբ կիրառելու համար, բայց ցավոք ավելի լավ ձեւակերպում առայժմ գտնված չէ:

30.04.2008
Ո՞Ւժն է ծնում իրավունք
Իշխանական շրջանակները` իրենց իսկ լեզվով ասած, որոշել են «կռուտիտ» լինել քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցում: Նրանք ասում են` ճիշտ է, մենք չենք ուզում Հայաստանում քաղբանտարկյալներ լինեն, բայց կալանավորված քաղաքական գործիչների եւ ակտիվիստների անմեղ (քաղբանտարկյալ) լինելու հարցը պետք է որոշի նախաքննության, ապա եւ դատաքննության մարմինը: